Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար. Ռուսաստանը պետք է ընդունի Սիրիայի նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը![]() 4 հուլիսի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է ընդունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտությունը, քանի որ նա այլևս չի վերահսկում իրադրությունը երկրում: Ռոսբալտի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: Նրա խոսքով` իրադրությունը Սիրիայում «գնում է դեպի կործանում, բռնության աճ»: «Եթե անգամ Ասադը կարող է ազատորեն բռնություն հրահրել, նա այլևս չի կարող վերահսկել ողջ իրադրությունը Սիրիայում: Իմաստ չունի օժանդակել սիրիական վարչակարգին, ավելի լավ է (նախագահ Ասադից իշխանության) խաղաղ փոխանցման հույս ունենալ»,- գտնում է Հեյգը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան, օժանդակելով Սիրիայի գործող կառավարությանը, կարող է «կորցնել այդ աշխարհամասում ունեցած իր ազդեցությունը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |