Սերժ Սարգսյանն ու «Ռուսհամագործակցության» ղեկավարը կարևորել են փոխգործակցությունը հումանիտար ոլորտում![]() 4 հուլիսի 2012 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, hանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և վստահություն հայտնել, որ նրա հայաստանյան այցը հագեցած կլինի արդյունավետ հանդիպումներով, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացմամբ և այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում: Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը: «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի համոզմամբ` երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծ դեր ունեն ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաև մշակութային, կրթական և հումանիտար ոլորտի հետ կապված բոլոր հարցերում սերտ գործակցությունը: Կոնստանտին Կոսաչևի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ՀՀ պաշտոնատար անձանց, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ: «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարների հետ հանդիպումներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |