ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒԹ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ19 հոկտեմբերի 2004 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանն այսօր զեկույցով հանդես կգա Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտում, որտեղ անցկացվում է սեմինար` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերին: Նշենք, որ Աշոտ Ղուլյանն ԱՄՆ-ում գտնվում է Միչիգանի համալսարանի հրավերով, որտեղ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման խնդրին նվիրված խորհրդաժողով: միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանինց, Լեռնային Ղարաբաղից, Իրանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի նախկին համանախագահները: Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ Ա.Ղուլյանի ելույթները ԱՄՆ մի շարք համալսարաններում եւ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպես նաեւ հանդիպումներն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |