ԿԻՊՐՈՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱ. ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ19 հոկտեմբերի 2004 - 23:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, շնորհավորելով Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցության կապակցությամբ, Ռ.Քոչարյանը նշել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար եւս արտաքին քաղաքականական գերակայություններից է: Դ.Քրիստոֆիասը իր հերթին նշել է Կիպրոսի պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանին Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: Բարձր գնահատելով հայ-կիպրական հարաբերությունները` կողմերը կարեւորել են համագործակցության շարունակումը միջազգային տարբեր կառույցների շրջանակում: Հանդիպման ժամանակ շոշափվել է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը, որի առնչությամբ կողմերը որոշակի մտահոգություն են հայտնել եւ նշել, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար պետք է կատարի բոլոր պարտավորությունները: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |