Մատեուշ Պիսկորսկի. ԵՄ-ն Բաքվի վրա ազդելու տնտեսական լծակներ ունի![]() 5 հուլիսի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Հերման վան Ռոմպոյի այցը արձնագրային բնույթ է կրում, այստեղ բարդ է խոսել ԵՄ առավել լայնածավալ աշխարհաքաղաքական նախագծի մասին Հայաստանի կամ Հարավային Կովկասի այլ երկրների հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի նախագահ Մատեուշ Պիսկորսկին: Նա նշել է, որ այցը կնպաստի բանակցությունների առաջընթացին Երևան-Բրյուսել Ասոցատիվ համաձայնության ու մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման գծով: «Սակայն, իրականում այդ գործընթացները կապված չեն Ռուսաստանից Հայաստանը կտրելու փորձերի հետ: ԵՄ կողմից Հայաստանին հատկացված օգնությունը, ինչպես հայտարարել է Վան Ռոմպոյը, կազմում է ընդամենը 50 մլն դոլար, իսկ նման միջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել երկրի իրավիճակի ու զարգացման ուղղությունների վրա: Այժմ Հայաստանում որպես աշխարհաքաղաքական դերակատարներ հանդես են գալիս ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, ԵՄ-ն դրա ոչ միջոցներն, ոչ էլ հավակնությունները: Պետք է նշել, որ կարծիքներ կան, թե ԵՄ-ն կարող է նպաստել խաղաղության պահպանմանը ղարաբաղյան հակամարտութան գոտում: Սակայն, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի, դա ավելի շուտ միջնորդության պատրաստակամություն է: Պետք է ակնկալել, որ Վան Ռոմպոյը Ադրբեջանում բավականին խիստ կխոսի հրադադարի վերջին խախտումների մասին՝ ԵՄ-ն Բաքվի վրա ազդելու տնտեսական լծակներ ունի»,-ասել է Պիսկորսկին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |