Ճանապարհատրանսպորտային պատահար Գյումրիում. կա մեկ զոհ

Ճանապարհատրանսպորտային պատահար Գյումրիում. կա մեկ զոհ

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ում երեկ` ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ Գյուրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ծառայությունը:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 20 00 723 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1988 թ. ծնված Լևոն Թոփչյան) բախվել է տնակին, ինչի հետևանքով Լ. Թոփչյանը և ուղևոր Մ. Գրիգորյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Փրկարարները մեքենայից դուրս են բերել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Լևոն Թոփչյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---