Տիգրան Դավթյան. Իննովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը պետք է աշխատի արտահանման ուղղությամբ![]() 5 հուլիսի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Իննովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը կարող է լավ հարթակ դառնալ գործընկերոջ` ի դեմս Ռուսաստանի միջոցով հայկական արտահանման առաջխաղացման համար: Այդ մասին Ռուսհամագործակցության դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Կոսաչևը հուլիսի 4-5 առաջին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը արդյունաբերական քաղաքականության զարգացման ռազմավարություն է մշակել` կողմնորոշված արտահանման վրա, իսկ «նորարարությունները կարող են այդ ռազմավարության կարևոր բաղկացուցիչը դառնալ»: Տիգրան Դավթյանն ու Կոնստանտին Կոսաչևը ծանոթացել են 20 նորարարական նախագծերին, որոնք փորձագիտական պրեզենտացիա են անցել Իննովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում, մինչև 2012թ. ԱՊՀ երկրների Իննովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրականացման հարցերի Երիտասարդ նորարարի դպրոցի ունկնդիրների (Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների) և ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցությանը: Կենտրոնի նախագծերի թվում է շափյուղայի մոնոբյուրեղների մշակման համար բարձր հաճախականության ալյումինի արտադրության կազմակերպումը, «Բիոքսիլ1» էկոլոգիապես մաքուր վնասազերծող միջոցի, ինչպես նաև ժանգի դեմ միջոցի արտադրությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |