Օլիմպիական խաղերը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը լրացուցիչ 20 մլրդ դոլար կբերեն

Օլիմպիական խաղերը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը լրացուցիչ 20 մլրդ դոլար կբերեն

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը լրացուցիչ 20 մլրդ դոլար կբերեն՝ 13 մլրդ ֆունտ ստեռլինգ: Այդ մասին հայտնի է դարձել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի ելույթից:

«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք 13 մլրդ ֆունտ ստեռլինգի շահույթ ունենալ խաղերին հաջորդող 4 տարիներին»,-հայտարարել է նա: Նա հույս է հայտնել նաև, որ Օլիմպիադան լիովին կծածկի իր ծախսերը»,-հայտարարել է բրիտանացի վարչապետը:

Ակնկալվում է, որ մարդկանց ներհոսքը Օլիմպիական խաղերից հետո կավելանա 4,5 միլիոնով: Դա կնպաստի շահույթի ավելացմանը զբոսաշրջության ոլորտում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---