Հանրապետությունում այսօր և վաղը գիշերը սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետությունում այսօր և վաղը գիշերը  սպասվում են կարճատև տեղումներ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում այսօր և վաղը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ կայքը:

Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կնվազի 2-3 աստիճանով:

Իսկ Երևանում այսօր և վաղը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---