Անահիտ Բախշյանը երկմտության մեջ է. դատի տալ, թե չտալ «ՉԻ» թերթին![]() 5 հուլիսի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Facebook-ում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում իր մասին հրապարակված հոդվածներին` խորհուրդ հարցնելով իր ընկերներից դատի տալ թերթին, թե արհամարհել: Գրառման մեջ Բախշյանը նշում է. ««Չորրորդ ինքնիշխանություն» թերթը երեկ վերջին երեք ամիսների ընթացքում երրորդ անգամ ինձ հետ կապված սուտ լուրեր է տարածում: Առաջինը՝ քարոզարշավի ժամանակ գրեց, թե ես որպես ընտրակաշառք second hand հագուստ եմ բաժանում Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի վրա գտնվող հանրակացարանում, որին անմիջապես արձագանքեց դատախազությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, երկրորդ, երբ հունիսի 7-20-ը, ես որպես ուխտագնաց Երուսաղեմում էի, զարմանքով կարդացի, թե ինչե՜ր եմ ասել իմ լավ ընկերոջը՝ Ստեփան Սաֆարյանին և երեկ էլ կարդացի այն մասին, թե նեղացել եմ իմ կուսակից ընկերներից: Այս շարունակական ապատեղեկատվությունը, շատ մեղմ եմ ասում, ինձ արդեն բարկացնում է: Խորհուրդ եմ խնդրում ֆեյսբուքի իմ ընկերներից՝ ինչպե՞ս վարվել այդ թերթոնի հետ՝ արհամարհե՞լ, թե՞ դատի տալ: Ես առաջինի կողմնակից եմ, չնայած երկրորդ տարբերակով նրանց պատժելու գաղափարը գայթակղիչ է: Ի՞նչ եք ասում» : ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |