ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄԸ»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-30-ը Երեւանում կկայանա առաջին միջազգային «Հայագրոֆորումին»` ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի, Սննդամթերքի եւ գյուղատնտեսության միջազգային կազմակերպության եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ: Այդ մասին «մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի եւ մարքետինգի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով` համաժողովում կներկայացվեն Հայաստանի գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության եւ ագրոտուրիզմի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կքննարկվեն այդ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նշենք, որ համաողովին կմասնակցեն շուրջ 100 մասնակիցներ 15 երկրներից եւ 5 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում կանցկացվի «Արմպրոդէքսպո-2004» 4-րդ միջազգային ցուցահանդեսը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---