Երեք տարում Իտալիայի պետծախսերը կկրճատվեն 26 մլրդ եվրոյով

Երեք տարում Իտալիայի պետծախսերը կկրճատվեն 26 մլրդ եվրոյով

PanARMENIAN.Net - Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել հակաճգնաժամային միջոցների փաթեթին, որով նախատեսվում է երեք տարում պետծախսերը կրճատել 26 մլրդ եվրոյով, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ենթադրվում է, որ 2012թ. պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 4,5 մլրդ եվրոյով, իսկ 2013-ին՝ 10,5 միլիարդով, իսկ 2014-ին՝ 11 մլրդ եվրոյով:

Ինչպես հայտարարել է վարչապետ Մարիո Մոնտին, ծախսերը հիմնականում կկրճատվեն առողջապահության ոլորտում, պետական և տեղական կառավարման մարմիններում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---