27-ամյա տղան վիճաբանության ժամանակ հարթաշուրթով հարվածել է 24-ամյա տղայի դեմքին

27-ամյա տղան վիճաբանության ժամանակ հարթաշուրթով հարվածել է 24-ամյա տղայի դեմքին

PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներ իրացնելիս, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Վերին Արտաշատ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Զոհրապ Պ.-ին: Պարզվել է, որ ս/թ հուլիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նույն գյուղի սկզբնամասում վերջինս վիճաբանել է 1988 թ. ծնված Գարիկ Փ.-ի հետ և հարթաշուրթով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, Գարիկ Փ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---