Չինաստանի ԱԳՆ-ն դեռ մեծ տարաձայնություններ է տեսնում «վեցնյակի» ու Իրանի միջև բանակցություններում

Չինաստանի ԱԳՆ-ն դեռ մեծ տարաձայնություններ է տեսնում «վեցնյակի» ու Իրանի միջև  բանակցություններում

PanARMENIAN.Net - Վեց երկրների՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների և Գերմանիայի, Իրանի հետ հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասնակիցների միջև պահպանվում են լուրջ տարաձայնությունները: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լյու Վեյնմինը: «Իրանի խնդրի բարդության պատճառով խնդիրները պահապնվում են, սակայն դա նորմալ է»,-ասել է դիվանագետը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, հանդիպմանը «որոշակի առաջընթաց է արձանագրվել»:

Կողմերը եզրակացության են եկել, որ հաջորդ փուլը պետք է լավ նախապատրաստել, այն տեղի կունենա հունիսի 18-19-ին Մոսկվայում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---