Հռոմում կազմակերպված «Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է «Արարատի զավակներ» ֆիլմը

Հռոմում կազմակերպված «Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է «Արարատի զավակներ» ֆիլմը

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք: Այս մասին հաղորդում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից։

«Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի և սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաև Գևորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները:

Միջոցառումներին ներկա էին Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ,իտալական մշակույթի և մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էր նաև Նարդոյի քաղաքապետը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---