Գագիկ Գինոսյան. Եթե կամք ունենք, չենք հաճախի այն վայրերը, որտեղ հայը սպանում է հային

Գագիկ Գինոսյան. Եթե կամք ունենք, չենք հաճախի այն վայրերը, որտեղ հայը սպանում է հային

PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական դեպքի շուրջ բարձրացված աղմուկը երգչուհի, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը դրական է գնահատում: Նրա կարծիքով, դրա անհրաժեշտությունը կար։

«Կարծում եմ այդ մարդն էլ ամենանակեղծ ու պոռթկուն ելույթն ունեցավ երեք օր առաջ, բոլորս աչքեր ունենք, ականջներ ունենք, բայց մենք չենք դատավորները և ամենավերջին սրիկային անգամ Տեր Աստված ապաշխարհելու հնարավորություն է տալիս։ Քայլ եղավ, որ մինչ այդ չէր եղել, եկեք կառչենք դրանից, հույս փայփայենք, որ այն խեղճ ու կրակ լուսահոգին կլինի վերջինը», – «Ելակետ» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուշան Պետրոսյանը:

Իսկ «Կարին» ազգային երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը խոսքով, այս դեպքը միանշանակ պետք է դատապարտվի և և անընդհատ բարձրաձայնվի.

«Ես չեմ գնում այնտեղ, որտեղ հայը սպանում է հային, և եթե մենք կամք ունենք, ապա չենք հաճախի այդ վայրերն ու դրանք կսննկանան, սրանով իսկ յուրաքանչյուրս կցուցաբերենք մեր վերաբերմունքը նման երևույթների նկատմամբ»,-ասաց Գինոսյանը, հավելելով, որ պետք է այնքան բոյկոտենք նման դեպքերը մինչև չգիտակցենք, որ հասարակությունը մաքրվել է։ Նրա համոզմամբ, այս ամենը նաև հեռուստաեթերով ցուցադրվող սարսափելի տեսարանների հետևանքն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---