«Ոսկե ծիրան». «Հայկական հացը» Հայաստանը ներկայացնում է մի երկիր, որտեղ քարը հաց է դառնում, հացը` հավատ 8 հուլիսի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» վավերագրական ֆիլմը երկար է պատրաստվել, քանի որ երկար ժամանակ է պահանջվել գլխավոր հերոսուհուն գտնելու համար: «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում ներկայացված ֆիլմի հերոսին ձեռքի կճուճի ճաքերը հիշեցնում են Հայաստանի բաժան-բաժան արված մասերը, որի ամբողջականությունը նա փորձում է վերականգնել իր երազներում: Իրական նա հանդիպում է տարեց Արուսյակին` մի կնոջ, որը նրա համար բացահայտում է իրական Հայաստանը` մի երկիր, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ: Մամլո ասուլիսում ռեժիսորը նշեց, որ գլխավոր հերոսուհուն դժվար էր նաև համոզել նկարահանվել: Ֆիլմի նկարահանումներց ավարտից մի քանի ամիս հետո Արուսյակը մահանում է: «Ես ինքս մտավախություն ունեի, որ ֆիլմը շատ հայկական է, և միայն հայերը կհասկանան դա: Բայց այն ցուցադրվեց Բելառուսում և ԱՄՆ-ում: Ի զարմանս ինձ, այն շատ դրական ընդունվեց օտարերկրացիների կողմից»,-խոստովանեց ռեժիսորը: Նա նշեց, որ այդպիսի կանայք Հայաստանում շատ քիչ են այսօր: Նրանք իրենց հետ տանում են այն մշակույթը, որ բերել են 1915 թ-ին Արևմտյան Հայաստանից: Ռեժիսորի խոսքով նրանք գնում են, բայց նրանց նմանները չեն ձևավորվում: Ֆիլմն անցել է 15 միջազգային փառատոների ընտրություն: Այն ցուցադրվելու է նաև Վատիկանի, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին Ռուսական կաբելային հեռուստատեսություններից մեկով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |