«ԺԽՏԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ` ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-19 Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպայի հայերի դաշնության առաջին համաժողովը, որին մասնակցել են Եվրոպայի հայազգի ավելի քան 200 քաղաքացիներ, ինչպես նաեւ բազմաթիվ եվրոպացի պաշտոնյաներ: Ինչպես հաղորդել է Դաշնությունը, Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ եւ շահագրգիռ անձինք 16 երկրներից մասնակցել են 3 նստաշրջաններին` նվիրված Եվրոպայում հայկական մշակույթին, Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններին եւ այլ հարցերին: Համագումարի մասնակիցենրը շոշափել են նաեւ ԵՄ-ի ընդլայնման, ինչպես նաեւ սփյուռքում հայոց լեզվի պահպանման եւ զարգացման խնդիրներ: Երկրորդ նստաշրջանի ընթացքում ԵՄ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը պարգեւատրել է իտալացի սենատոր, Եվրախորհրդարանի նախկին անդամ Դեմետրո Վոլչիչին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներից մեկով` Մխիթար Գոշի շքանշանով: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին` Եվրոպայի հայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը հայտարարել է, որ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը` Թուրքիան հակասում է եվրոպական արժեքներին, սպառնալիք հանդիսանալով տարածաշրջանային կայունության եւ հայ ժողովրդի անվտանգության եւ կյանքի համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---