Քոֆի Աննանը անհրաժեշտ է համարում Իրանի մասնակցությունը Սիրիայի խնդիրների լուծմանը

Քոֆի Աննանը անհրաժեշտ է համարում Իրանի մասնակցությունը Սիրիայի խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը Le Monde թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր առաջարկած ծրագիրը, որը պետք է վերջ տար բռնությանն այդ երկրում, ձախողվել է:

«Մենք զգալի ջանքեր ենք գործադրել խաղաղ, քաղաքական լուծում գտնելու համար, սակայն, դա մեզ չի հաջողվել: Չի բացառվում, որ նման լուծում գոյություն չունի: Սակայն, մեր առաքելությունը Սիրիայում և իմ լիազորությունները ժամկետով սահմանափակված չեն»,-ասել է նա:

Քոֆի Աննանը անհրաժեշտ է համարում Իրանի մասնակցությունը Սիրիայի խնդիրների լուծմանը: «Իրադարձությունների ելքը կախված է ոչ միայն Ռուսաստանից, Իրանը ևս կարևոր դերակատարություն ունի: Մենք իրավունք չունենք անտեսելու Թեհրանի ազդեցությունը»,-ասել է Աննանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---