ԵԽ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ22 հոկտեմբերի 2004 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոեր Բուքիքիոն հանդես կգա Երեւանում ընթացող «Աջակցել կանանց առաջընթացին. Ազգային ծրագիրը գործողության մեջ» խորհրդաժողովին, որը կազմակերպվել է կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Ինչպես հաղորդել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը, խորհրդաժողովի նպատակն է խթանել այդ ծրագրի իրականացման գործընթացը, ինչպես նաեւ երկխոսություն հաստատել պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հրավիրված փորձագետների միջեւ:Նշենք, որ Մ.դը Բուքիքիոն հանդիպումներ կունենա նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |