Հայաստանը բանակցում է Կորեայի և Չինաստանի հետ ՏՏ ոլորտի համատեղ կենտրոնների ստեծղման շուրջ

Հայաստանը բանակցում է Կորեայի և Չինաստանի հետ ՏՏ ոլորտի համատեղ կենտրոնների ստեծղման շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցում է Կորեայի և Չինաստանի հետ ՏՏ ոլորտի համատեղ կենտրոնների ստեծղման շուրջ: Այդ մասին հուլիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա, «նրանք են նման ցանկություն հայտնել, ևս մեկ անգամ շեշտելով այդ ոլորտում Հայաստանի որպես տարածաշրջանային կենտրոնի դերը»,-ասել է նա:

Ըստ նրա, այդ նպատակով, ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ակնկալվում է ներկայացուցչական պատվիրակության այց Կորեայից, որի կազմում կլինի 5 մասնագետ, որոնք կներկայացնեն ՏՏ ոլորտի զարգացման միտումները Կորեայում:

Հայաստանում արդեն գործում է Հնդկաստանի հետ համատեղ նման գերազանցության կենտրոն, որը բացվեց ԵՊՀ-ում նախորդ տարվա նոյեմբերին: Առաջին կիսամյակի տվյալներով, այդ կենտրոնում արդեն իսկ վերապատրաստվել է 300 մասնագետ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---