Սերգեյ Նառիշկին. Ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել, եթե ապահովվեն երկու կողմերի շահերը![]() 9 հուլիսի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի Ադրբեջան այցի ժամանակ անդրադարձ է եղել ղարաբաղյան կարգավորմանը: «Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Մենք դեմ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը դրսի բաղադրատոմսերով: Մենք վստահ ենք, որ խնդիրը կարող է լուծվել եթե հաշվի առնվեն երկու կողմերի շահերը: Եթե կարգավորման նման ուղի գտնվի, Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես այդ պայմանավորվածության երաշխավոր: Սակայն, հակամարտության կարգավորման պատասխանատվությունը պետք է կրեն Ադրբեջանի ու Հայաստանի ժողովրդները»,-ասել է ՌԴ Պետդումայի խոսնակը Բաքվի Սլավոնական համալսարանում, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Նառիշկինը հիշեցրել է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հակամարտության կողմերի 10 հանդիպումների նախաձեռնող է եղել, որոնք օգնել են որոշակի քայլեր նախանշել կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ Նառիշկինը մտահոգություն է հայտնել շփման գծում գրանցվող միջադեպերի առումով՝ նշելով ուժի կամ ուժի չկիրառման անհրաժեշտությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |