Թաթուլ Մանասերյանը հուլիսին կանխատեսում է դրամի փոխարժեքի արժևորում ԱՄՆ դոլարի նկատմամբ

Թաթուլ Մանասերյանը հուլիսին կանխատեսում է դրամի փոխարժեքի արժևորում ԱՄՆ դոլարի նկատմամբ

PanARMENIAN.Net - Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը հուլիսին կանխատեսում է հայկական դրամի փոխարժեքի մի փոքր արժևորում ԱՄՆ դոլարի նկատմամբ: Ըստ նրա, ազգային դրամի նման փոփոխությունը պայմանավորված կլինի երկրի տնտեսության ակտիվացմամբ, որը սկսվում է ապրիլ-մայիսից և ավելի վառ դրսևորվում է ամառային ժամանակահատվածում` գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծավալների ավելացման հաշվին, ինչպես նաև ընթացիկ տարվա բարենպաստ առաջին կիսամյակի հաշվին: «Փոխարժեքի փոփոխությունը որոշիչ ազդեցություն չի ունենա երկրի տնտեսության վրա, եթե արտաքին շուկաներից լուրջ ցնցումներ չհետևեն»,-ընդգծել է տնտեսագետը հուլիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Այնուամենայնիվ, տնտեսագետին զարմացնում է բնակչության շրջանում դրամի արժեզրկման նկատմամբ հետաքրքրության ավելացումը, քանի որ նման իրավիճակը ձեռնտու է արտահանողներին և ներկրողներին, ինչպես նաև նրանց, ում եկամուտներն արտահայտված են արտարժույթով, սակայն ոչ այն անձանց համար, ում եկամուտն ազգային դրամով է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---