Լյուդմիլա Սարգսյան. Ռուբեն Հայրապետյանը բռունցքներից բացի շփման այլ ձև չգիտի

Լյուդմիլա Սարգսյան. Ռուբեն Հայրապետյանը բռունցքներից բացի շփման այլ ձև չգիտի

PanARMENIAN.Net - «Թույլ տվեք չհավատալ նրան, որ Ռուբեն Հայրապետյանը գիտի շփման այլ ձևեր, բացի բռունցքներից»,-երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Համաձայն ի հայտ եկած տեղեկատվության, նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շրջակայքում, Ռուբեն Հայրապետյանի շրջապատի ներկայացուցիչը հարվածել է իրավապաշտպան Արման Վեզիրյանին:

Սարգսյանի խոսքով, հանրային դժգոհության ալիքը դրդել է իշխանություններին մեղմելու իրավիճակը: Դրանով է, մասնավորապես, պայմանավորված Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ նա վայր է դնում պատգամավորական մանդատը և ցավում է տեղի ունեցածի համար:

Սակայն Սարգսյանը համոզված է նրանում, որ Հայրապետյանը բացի բռունցքներից, շփման այլ ձև չի ճանաչում` համարելով, որ օրենքից բարձր է կանգնած:

Ընդդիմության ներկայացուցիչը կարծում է, որ անկախ Հայրապետյանի հայտարարություններից և հունիսի 17-ին «Հարսնաքարում» կռվի ժամանակ այնտեղ գտնվելուց, նա մասնակից է հանցագործությանը և պետք է պատժվի: Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---