«Գազպրոմը» դարձել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի առաջիկա երեք տարիների պաշտոնական հովանավորը

«Գազպրոմը» դարձել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի առաջիկա երեք տարիների պաշտոնական հովանավորը

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն գազ արդյունահանող ընկերությունը՝ «Գազպրոմը» դարձել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի առաջիկա երեք տարիների պաշտոնական հովանավորը, ընկերությունը նաև կհովանավորի ՈւԵՖԱ 2012, 2013 և 2014թթ. Սուպերգավաթի մրցաշարերը, ասվում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքում:

«Ես վստահ եմ, որ համագործակցությունը օգտակար կլինի ընկերության վարկի համար և նոր մակարդակի կբարձրացնի մեր ապրանքանիշը»,-ասել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---