Վիեննայում տեղի է ունեցել «Հայաստանի օր» միջոցառումը 9 հուլիսի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Վիեննայում տեղի ունեցավ «Հայաստանի օր» միջոցառումը, որը կազմակերպել էր «Էներգիայի համայնք» կազմակերպությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև INOGATE-ի մասնակցությամբ: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի, «Հայռուսգազարդի», «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության, Վերականգնողական աղբյուրների և էներգիայի արդյունավետության հիմնադրամի և այլ շահառու ընկերությունների ներկայացուցիչներ: 2011թ. հոկտեմբերին «Էներգիայի համայնքում» դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո սույն միջոցառումը հարթակ հանդիսացավ Հայաստանի էներգետիկ ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքի, ընկերությունների, իրավական դաշտի և զարգացման հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար: Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում խոսեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում տիրող իրավիճակի, զարգացումների, հեռանկարների և համագործակցության հնարավոր ոլորտների մասին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ընդգծեց, որ Հայաստանը նպատակ ունի անդամակցել «Էներգիայի համայնք» կազմակերպությանը: Միջոցառման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մի շարք ոլորտներում կիրառել կազմակերպության հիմնադիր համաձայնագիրը: Կողմերը պայմանավորվեցին աշխատել միասին և եզրեր փնտրել տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով «Էներգիայի համայնքի» քարտուղարությունը կմշակի Հայաստանի հետ համագործակցության հատուկ գործողությունների ծրագիր, իսկ հայ փորձագետներն ու պաշտոնյաները կմասնակցեն կազմակերպության կառույցների, աշխատանքային խմբերի և սեմինարների աշխատանքներին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |