«Եվրատեսիլ-2013-ը» տեղի կունենա շվեդական Մալմյո քաղաքում

«Եվրատեսիլ-2013-ը» տեղի կունենա շվեդական Մալմյո քաղաքում

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը մայիսի 14-18 կկայանա Շվեդիայի հարավում տեղակայաված Մալմյո քաղաքում: Այս մասին այսօր հայտարարել է СВТ հեռուստատեսության ղեկավարությունը, որը և կազմակերպում է այս միջոցառումը:

Մրցույթում հաղթանակի համար պայքարելու է մոտ 40 երկիր:

2012-ին Բաքվում կայացած մրցույթի ժամանակ Շվեդիային հաղթանակ բերեց երգչուհի Լորին` «Էյֆորիա» երգով: Երաժշտական մրցույթի անցկացման իրավունքի համար պայքար վարում էին երկրի 3 քաղաքաներ` Ստոքհոլմը, Գյոթեբորգը և Մալմյոն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---