Հնդկաստանի իշխանությունները ավելի քան 1 մլն դոլարով գնել են Մահաթմա Գանդիի մասին փաստաթղթեր

Հնդկաստանի իշխանությունները ավելի քան 1 մլն դոլարով գնել են Մահաթմա Գանդիի մասին փաստաթղթեր

PanARMENIAN.Net - Հնդկաստանի կառավարությունը 1.1 մլն դոլարով ձեռք է բերել մի քանի հազար նամակից, փաստաթղթերից և լուսանկարներից բաղկացած հավաքածու, որոնք վերաբերում են Մահաթմա Գանդիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արխիվը պետք է հանվեր Sotheby's աճուրդի, որը նշանակված էր հուլիսի 10-ին, սակայն Հնդկաստանը, չսպասելով աճուրդի օրվան, որոշել է գնել բոլոր փաստաթղթերը, որոնք այժմ արդեն պահպանվելու են Հնդկաստանի ազգային արխիվում:

Փաստաթղթերը պատկանել են գերմանացի ճարտարապետ Գերման Կալլենբախի ընտանիքին, ով Գանդիի հետ ծանոթացել է 1904թ Հարավային Աֆրիկայում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---