Արմեն Գևորգյանն ընդունել է ԻԻՀ ներքին գործերի նախարարին![]() 9 հուլիսի 2012 - 19:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փոխվարչապետը ողջունելով հյուրերին` վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր: Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ և դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատել է, որ տարեց տարի աճում է նաև ապրանքաշրջանառության ծավալը, և այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա: «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր` սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ-ից մինչև Իրան- Հայաստան երկաթգծի կառուցում: Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաև տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաև տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեն»,-նշել է փոխվարչապետը: Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը` Ա. Գևորգյանը դրական է համարել ձևավորված փոխգործակցությունը` միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձևաչափով կապերի խորացման մեծ ներուժ: «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել» ,-նշել է Ա. Գևորգյանը: ԻԻՀ ներքին գործերի նախարարը ևս ընդգծեց երկու երկրների միջև բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները` նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ: Նա տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաև Արևմտյան և Արևելյան Ատրպատականների նահանգապետերը, ովքեր այցի ընթացքում գործընկեր մարզպետների հետ կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բացի այդ, Հայաստանի մարզերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել Իրանի մի քանի այլ նահանգներ: Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար: Դրան կնպաստի նաև մաքսային ոլորտում համագործակցությունը: Անդրադարձ է եղել վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությանը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համագործակցաբար հետևողական աշխատանքներ է իրականացնում զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ` ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սահմանային անցակետերի արդիականացման առումով: Կողմերը փոխգործակցության զարգացման համար հեռանկարային են համարել նաև գյուղատնտեսության, անասնաբուծության, ՏՏ ոլորտում համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Արևմտյան և Արևելյան Ատրպատականների նահանգապետերը ներկայացրել են համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, առաջարկ է եղել քննարկել նաև Թավրիզ-Երևան օդային հաղորդակցության հաստատման հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |