Երկաթուղային երթևեկությունը Ճապոնիայում վերականգնվել է

Երկաթուղային երթևեկությունը Ճապոնիայում վերականգնվել է

PanARMENIAN.Net - Բարձր սեյսմիկ ակտիվությունը պահպանվում է Ճապոնիայի գլխավոր Խոնսյու կղզու Նագանո պրեֆեկտուրայի հյուսիսում, որտեղ այսօր տեղի է ունեցել 5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Որից հետո գրանցվել է ևս երեք բավական զգալի ցնցում:

Ամենաուժեղի մագնիտուդը 3,9 էր:

Առաջին երկրաշարժից հետո ժամանակավորապես անջատվել էր Տոկիոն Նիիգատա նավահանգստի և Ճապոնական ծովի ափին կապող արագընթաց գնացքների համար նախատեսված երկաթուղու էլեկտրաէներգիան: Երթևեկությունն այժմ վերականգնվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---