ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել ԵՄ նոր հարեւանության քաղաքականության, այդ շրջանակներում Հայաստանի վերաբերյալ զեկույցի, ինչպես նաեւ գործողությունների պլանի մշակման շուրջ: Կողմերը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ տարածաշրջանային հարցերին: ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ծրագրերի վերաբերյալ: Նշենք, որ նույն օրը Հ.Տալվիտիեն հանդիպեց նաեւ երկրի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---