ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի աշխատանքային խմբի հերթական նիստը կանցնի Երևանում![]() 10 հուլիսի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը մասնակցեց հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի նիստին: «ՀԿԵ» ՓԲԸ-ն ներկայացնում էր Ընկերության Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի, Ռուսաստանի, Էստոնիայի պատվիրակները, ինչպես նաև ԱՊՀ երկրների երկրների երկաթուղայի տրանսպորտի խորհրդի տնօրինության, Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչները: Նիստի շրջանակներում մասնակիցներն ամփոփեցին խմբի 2011 թվականի աշխատանքների արդյունքները, քննարկեցին 2012-2013 թթ. համար նախատեսված համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները, ինչպես նաև գիտատեխնիկական և նորարարական գործունեության մեջ երիտասարդների ներգրավվման հարցերը: Որպես ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում համագործակցության կարևոր գործոն նշվեց նաև Համագործակից երկրների երիտասարդների մասնակցությունը 2014 թվականի Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի համար նախատեսված ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությանը: 2009 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող օլիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցեցին արդեն 2800 ուսանող՝ այդ թվում 250 ուսանող ԱՊՀ և Բալթյան երկրներից: Հարկ է նշել, որ ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է՝ 2010 թվականին 2%-ից հասնելով մինչև 22% 2012 թվականին: Նիստի ընթացքում մասնակիցները ընդգծեցին երիտասարդ երկաթուղայինների համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Իսկ 2012 թվականի համար արդիական խնդիրների շարքում նշվեցին երկաթուղային վարչությունների միջև տեղեկատվական փոխանակման ակտիվացումը, ընդհանուր հաղորդակցության միջավայրի ձևավորումը, երիտասարդական փոխանակման և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Նիստի ավարտին որոշվեց Աշխատանքային խմբի հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ 2013 թվականի երկրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |