Վրացիները ցանկացել են «սեփականաշնորհել» «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը![]() 10 հուլիսի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Վրացիները ցանկություն են ունեցել Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը դարձնել հայ-վրացական: Մամլո ասուլիսի ժամանակ Երնջակյանը խոստովանեց, որ վրացիները ցանկանում էին ֆինանսավորել այն, որպեսզի այն դառնա հայ-վրացական: Այն պետք է նկարահանվեր Վրաստանում, դերասանուհի էին առաջարկել: Ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ֆիլմում կրքոտ սիրախաղի տպավորություններով արթնացած կինը` հերոսի մտադրություններին անտեղյակ, շարունակում է իր սիրալիր ու հոգատար վերաբերմունքը անծանոթ, բայց և արդեն սիրելի էակի հանդեպ: Կնոջ պաշտպանական բնազդը ստիպում է հերոսուհուն խաղալ մի խաղ, որը կրքերի ու զգացմունքների ալիքի տեղիք է տալիս: Անսպասելի պոռթկումներ ու բռնկումներ, սեր ու հիասթափություն, ափսոսանք ու երջանկություն, պատահականություններ, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր. առաջին հայացքից սովորական թվացող սիրախաղ և անսպասելի հանգուցալուծում: Երնջակյանը մտադրություն չունի ֆիլմը ներկայացնել միջազգային այլ փառատոներում, որովհտև, ինչպես ինքն է նշում, հեռու է դրանից: Ֆիլմում նկարահանվել է նաև վրացի դերասան Դավիթ Քացառավան: Մինչ ֆիլմ դառնալն այն բեմադրվել է Երևանի կամերային թատրոնում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |