«Dasaran.am»–ում արդեն «Ավտոդպրոց» կա![]() 10 հուլիսի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր՝ հուլիսի 10-ին, տեղի է ունեցել «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը: Այս մասին հաղորդում են «Dasaran.am»-ի հանրային կապերի բաժնից։ «Ավտոդպրոց»-ը նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, ինչպես նաև նրանց ծնողների և ՀՀ վարորդների՝ երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այն հասանելի է ոչ միայն «Dasaran.am»-ում գրանցված բաժանորդներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է առցանց սովորել երթևեկության կանոնները»,–նշված է կայքի տարածած հաղորդագրության մեջ։ «Ավտոդպրոց»-ը հնարավորություն կտա ներկայիս և ապագա բազմաթիվ վարորդներ տիրապետել ճանապարհային երթևեկության կանոններին, ինչպես նաև վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |