Երասխում դանակահարել են Իրանի քաղաքացու

Երասխում դանակահարել են Իրանի քաղաքացու

PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի բաժնում նախօրեին հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1964 թ. ծնված Անամ Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձինք, հիշյալ գյուղի ճանապարհին, սուր-ծակող կտրող գործիքով հարվածել են Անամ Մ.-ին, ով բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Անամ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հուլիսի 9-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անամ Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է 1985 թ. ծնված Գոռ Խ.-ի, 1985 թ. ծնված Գոռ Ղ.-ի, 1983 թ. ծնված Արսեն Ա.-ի և 1987 թ. ծնված Արկադի Ա.-ի հետ ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկվում են միջոցառումներ Անամ Մ.-ին մարմնական վնասվածքը պատճառող անձին պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---