Զանիեր. Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկաի անվտանգության հիմնական սպառնալիքն է10 հուլիսի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկաի տարածաշրջանային ու տնտեսական անվտանգության հիմնական սպառնալիքն է: Ինչպես հայտնում է Aze.az-ը, Բաքվում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: «Հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են, իսկ քաղաքական կամքն ու հավատարմությունը բանակցություններին նախադրյալներ են լուծման որոնման համար»,-հայտարարել է Զանիերը Ադրբեջանի ԱԳՆ-ում հանդիպումից հետո: Զանիերը նաև աջակցություն է հայտնել ՄԽ գործունեությանը, որոնք ուղղված են կարգավորման ուղիների որոնմանն ու երկու երկրների միջև հրադադարի պահպանմանը: Զանիերն ասել է նաև, որ ինքը խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով, որոնք թուլացնում են երկար սպասված խաղաղությանն ուղղված ջանքերը: Թբիլիսի և Բաթում այցելությունից հետո Զանիերը հինգշաբթի կժամանի Երևան: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |