Սեյրան Օհանյանն ու Ուկրաինայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր![]() 10 հուլիսի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Նախարարության լրատվական բաժնի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացքը և հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |