Սիրիայի ընդդիմությունը բացառում է երկխոսությունը Ասադի ռեժիմի հետ![]() 10 հուլիսի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում չի կարող ոչ մի երկխոսություն լինել իշխող ռեժիմի հետ, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոդմանին հավելել է, որ այժմ քննարկվում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ԱՊԼ առաջարկած քաղաքական մեխանիզմը, որը պետք է ընդունվի ՄԱԿ ԱԽ կողմից: «Մենք կողմ ենք ցանկացած բանակցությունների, ոչ թե երկխոսության, այլ բանակցությունների ՄԱԿ հովանու ներքո»,-ասել է նա: Ըստ նրա, Սիրիայի ընդդիմությունը եկել է բացատրելու, թե ինչպես է ինքը տեսնում իրավիճակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |