Հուլիսի 11-ին Հայաստանում կնշեն Երկվորյակների օրը![]() 10 հուլիսի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հուլիսի 11-ին 18:30-ին միջազգային փաստագրական «THE TWINS. Երկվորյակներ» նախագիծը կազմակերպում է նշանակալի իրադարձություն: Երևանում բնակվող շուրջ 40 զույգ երկվորյակներ կհավաքվեն Կասկադի աստիճանների մոտ, որտեղ եզակի կոմպոզիցիա կկազմվի՝ ստեղծելու համար պատմական լուսանկար: Նախագծի հեղինակ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան, աշխատելով տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր երկվորյակների փաստագրական կադրերեի վրա, եղել է նախկին խորհրդային երկրներում ու եվրոպական երկրներում: Ժամանակակիցների դեմքերը եզակի լուսանկարչական ալբոմի, ինչպես նաև «THE TWINS. Երկվորյակներ» փաստագրական ֆիլմի նկարահանման համար հիմք կծառայեն: Միջոցառումը տեղի կունենա Գաֆէսճյան արվեստի կենտրոնի և «Аurora 100.6 Fm» ռադիոկայանի աջակցությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |