Ոստիկանություն.«Հարսնաքար»–ի դեպքի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը ռեստորանում չի եղել, իսկ ծեծկռտուքը չի տեսագրվել![]() 10 հուլիսի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ի դեպքի օրը եղել է Սևանում, ժամը 19.00 ի սահմաններում եկել է ռեստորան, մնացել է 30 րոպե այնուհետև հեռացել և ծեծկռտուքի ժամանակ դեպքի վայրում չի եղել: Այս մասին ՀՀ ոստիկանություն հրավիրված մամուլի ասուլիսի ժամանական ասաց քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը` պարզաբանելով հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցածը, որի հետևանքով մահացել է ՊՆ մայոր Վահե Ավետյանը: Քննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալված բոլոր 6 անձինք էլ «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ են, քրեական գործով ապացուցված է, որ նրանցից ոմանք որոշ առիթների դեպքում ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին, սակայն նրա թիկնապահները չեն: Այվազյանը նշեց, որ ձերբակալված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն վերաորակավորվել, քանի որ դեռևս ապացուցված չէ, որ Ավետյանի մահը «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանք է, գործերը կարող են վերաորակավորվել միայն համապատասխան դատաբժշկական եզրակացությունից հետո, որը դեռ ընթացքի մեջ է: Ռեստորանի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը, չի տեսաձայնագրվում, միայն տեսահսկվում է։ Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |