ՏՀԶԿ զեկույց. Համաշխարհային տնտեսության զարգացումը կդանդաղի, բացառությամբ Բրազիլիայի

ՏՀԶԿ զեկույց. Համաշխարհային տնտեսության զարգացումը կդանդաղի, բացառությամբ Բրազիլիայի

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն երկրների տնտեսության զարգացումը կդանդաղի առաջիկա ամիսներին, միակ բացառությունը Բրազիլիան կլինի: Նման եզրակացության են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ փորձագետները: Գործարար ակտիվության գործակիցը կնվազի 34 երկրներում, այդ թվում նաև Չինաստանում, Հնդկաստանում ու Ռուսաստանում:

Տնտեսության զարգացումը արգելակող հիմնական խնդիրը շարունակում է մնալ եվրոյի գոտու անկայունությունը, որի մեջ 17 երկիր է մտնում:

Սակայն, սպառողների և ընկերությունների տեսանկյունից կա նաև դրական կետ՝ նավթի էժանացումը, հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---