«Իմ Հայաստան» փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել Ստամբուլի և Թբիլիսի հայկական պարային խմբերը

«Իմ Հայաստան»  փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել Ստամբուլի և  Թբիլիսի հայկական պարային խմբերը

PanARMENIAN.Net - «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում հուլիսի 9-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել համերգ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից` hամերգի առաջին մասում ելույթ է ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Եսայան սանուց միության «Մարալ» երգի ու պարի համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Կարպիս Իրիս Չափքանը: Պարախումբը ելույթ է ունեցել հայկական ազգագրական և ժողովրդական պարերով: «Մարալը» արդեն 32 տարի է գործում է Թուրքիայում։

Համերգի երկրորդ մասում պարել են Ուկրաինայի Խարկով քաղաքի «Արաքս» և «Արմենիա» պարախմբերը, Վրաստանի Թբիլիսի քաղաքի «Անի», Ախալցխա քաղաքի «Գոհանամք» համույթները և Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքի «Նաիրի» պարախումբը:

Վերջում «Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ երիտասարդներին և խմբերի ղեկավարներին` հայ պարարվեստը սփյուռքում պահպանելու և ներկայացնելու, համար: Նա խմբերի գեղարվեստական ղեկավարներին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր և նվերներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---