ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ26 հոկտեմբերի 2004 - 23:40 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման առումով վերջին տարիների արդյունքներն առանձնապես լավատեսություն չեն ներշնչում: Այդ մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ-ի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դինա Մալիշեւան «Նովայա պոլիտիկա» թերթում հրապարակված «ԱՊՀ հակամարտային գոտիներն ու նոր աշխարհակարգը» խորագրով հոդվածում: Քաղաքագետի կարծիքով, այն պատճառով, որ Անդրկովկասում հետխորհրդային բոլոր հակամարտությունները ոչ թե կարգավորվել են, այլ «սառեցվել», չի կարելի բացառել դրանց վերսկսման սպառնալիքը, հետեւաբար, տարածաշրջանի երկրների եւ Ռուսաստանի ապակայունացումը: ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի այլ երկրները շահագրգռված են այդ հակամարտությունների կարգավորման առնչությամբ, որոնք կարող են խոչընդոտել տարածաշրջանում նրանց տնտեսական նախագծերի իրականացմանը, կարծում է Դ. Մալիշեւան: Միեւնույն ժամանակ, գտնում է քաղաքականագետը, շատ ամերիկացի եւ եվրոպացի քաղաքական գործիչներ վստահ են, որ հետխորհրդային տարածությունում հակամարտային իրավիճակները կարգավորել կարելի է նաեւ առանց Ռուսաստանի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանը հավասարակշիռ դիրքորոշում է ցուցաբերում` հասկացնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն իր համար հավասար արժեք ունեն: «Սակայն Ռուսաստանը մտադիր չէ խաղաղարար գործընթացում Կովկասում իր կշռին ու ազդեցությանը համապատասխանող տեղն ինչ-որ մեկին զիջել», - նշել է Դ. Մալիշեւան` ավելացնելով, որ Մոսկվան պատրաստ է երկխոսություն զարգացնել բոլոր շահահգրգիռ կողմերի հետ եւ դառնալ խաղաղ պայմանավորվածությունների երաշխիքը: Ռուսաստանի հետ հաշվի նստել ստիպված կլինեն նաեւ այն պատճառով, որ նա ռազմավարական համագործակցություն է զարգացնում Ադրբեջանի հետ եւ տեսանելի ապագայում կպահպանի իր տնտեսական եւ ռազմական ներկայությունը Հայաստանում: Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածությունում քաղաքական մթնոլորտը կորոշի ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |