Բարաք Օբաման առաջարկել է իր մրցակից Ռոմնիին հրապարակել իր եկամուտների մասին տվյալներ` նախքան նախագահական ընտրությունները![]() 10 հուլիսի 2012 - 20:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է իր մրցակից հանրապետական Միտտ Ռոմնիին հրապարակել իր եկամուտների մասին տվյալներ` նախքան նախագահական ընտրությունները: Ինչպես գրում է Lenta.ru-ն, համապատասխան հայտարարությունը ԱՄՆ նախագահն արել է հուլիսի 9-ին` WMUR ալիքին տված հարվազրույցում: Օբամայի խոսքով նախագահի թեկնածուի համար շատ կարևոր է, որ ընտրողներն իմանան, թե ով է նա և ինչ է արել: Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կրկին ավելացել է Vanity Fair ամսագրի հրապարակումից հետո, որտեղ նշվում է, որ Ռոմնին կարող էր օգտագործել «մութ սխեմաներ»` հարկեր վճարելուց խուսափելու համար: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ նոյեմբերի 6-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |