«Ամերիա Գավաթ» տղամարդկանց թենիսի մրցաշարի մրցանակային ֆոնդը 15000 ԱՄՆ դոլար է![]() 10 հուլիսի 2012 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան և Միջազգային Թենիսի Ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա Գավաթ» Futures դասի տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ 15000 ԱՄՆ դոլարի չափով: Մրցաշարին մասնակցելու համար Երևան է ժամանել շուրջ 100 թենիսիստ, ավելի քան տասնհինգ երկրից` Ռուսաստան, Չեխիա, Բելոռուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիղա, Հնդկաստան և այլն: «Ամերիա Գավաթ» մրցաշարին մասնակցում են նաև ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներ Խաչատուր Խաչատրյանը և Աշոտ Գևորգյանը: Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցելու շնորհալի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում և այսուհետ հանդես է գալու տղամարդկանց թենիսի Հայաստանի հավաքականի կազմում: Մրցաշարը դատում են Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի մրցավարներ, որոնց թվում են տարածաշրջանում միակ white badge կարգի մրցավարներ Գրիգոր Դավթյանն ու Արսեն Մովսիսյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է silver badge կարգի մրցավար Պավել Լիսովցևը, ով առաջին անգամ է Հայաստանում: Առաջին անգամ հնարավոր կլինի մրցաշարի բոլոր խաղերին հետևել նաև on line տարբերակով, Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի կողմից գործածվող Live Scoring ծրագրի միջոցով` ալցելելով tennisarmenia.am կայք: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |