Քոֆի Աննանը ակնկալում է Իրանի ու Իրաքի աջակցությունը

Քոֆի Աննանը ակնկալում է Իրանի ու Իրաքի աջակցությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը հանդիպել է Իրանի ու Իրաքի նախագահների հետ՝ ձգտելով ստանալ նրանց աջակցությունը Սիրիայում կարգավորման ծրագրի վերաբերյալ, հայտնում է Associated Press-ը: Նա հայտարարել է, որ նախագահ Բաշար Ասադը համաձայնվել է արյունահեղությունը դադարեցնելու պլանի հետ այն շրջաններում, որտեղ դաժան բախումներ են տեղի ունենում, իսկ հետո տարածել այդ փորձը ողջ երկրի վրա:

Իրանում Աննանը հայտարարեց, որ ծրագիրը դեռ պետք է համաձայնեցվի սիրիական ընդդիմության հետ:

Ակնկալվում է, որ 2012թ. հուլիսի 11-ին ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդը ՄԱԿ ԱԽ-ին կներկայացնի իր զեկույցը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---