Սին Սին հսկայական պանդայի ձագը սատկել է թոքերի բորբոքումից

Սին Սին հսկայական պանդայի ձագը սատկել է թոքերի բորբոքումից

PanARMENIAN.Net - Վերջին 24 տարում առաջին անգամ ճապոնական «Ուենո» կենդանաբանական այգում ծնված հսկայական պանդայի ձագը սատկել է: Այդ մասին այսօր հայտնել են այգու վարչակազմում: Ողբերգական մահվան պատճառը բժիշկները համարում են թոքերի բորբոքումը:

Սին Սին պանդայի ձագը ծնվել էր հուլիսի 5-ին և լավ էր իրեն զգում: Նրա ծնունդը տոն էր ողջ երկրի համար, իսկ ճապոնացիները դա «լավ նշան էին համարում»: Մի քանի օր շարունակ ճապոնական ԶԼՄ-ները պատմում էին ձագի մասին: Սակայն այսօր առավոտյան նա անշնչացած է հայտնաբերվել: Բժիշկները մահվան պատճառ են համարում թոքերի բորբոքումը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---