«Ժողովուրդ». Պետական հիմնարկներում աշխատավարձ չեն վճարում` բյուջեում փող չլինելու պատճառով

«Ժողովուրդ». Պետական հիմնարկներում աշխատավարձ չեն վճարում` բյուջեում փող չլինելու պատճառով

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, արդեն երկու ամիս է ` բյուջետային մի շարք հիմնարկություններում չեն վճարել աշխատակիցների մի մասի աշխատավարձը։

«Իսկ պատճառաբանությունը եղել է հետևյալը. Բյուջեում փող չկա, առաջիկայում կլինի, կփոխանցենք։ Ընդ որում, նման իրավիճակ է անգամ նախարարություններում ու դրանց կից հիմնարկություններում։ Համենայն դեպս, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նման ահազանգեր է ստացել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններց մեկից։

Ենթադրվում է, որ բյուջեի գումարները ժամանակի ուղղվել է մայիսի 6–ի ընտրակաշառքի ֆոնդին, և իշխանություններին դեռևս չի հաջողվում վերականգնել այն»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---