ՈՒԵԼՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի քաղաքային խորհուրդը ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Ըստ ադրբեջանական «525» թերթի, դրա հետ կապված, քաղխորհրդի անդամ Ռոդնի Բերմանը հայտարարել է, որ 2005 թվականին Կարդիֆում կտեղադրվի ցեղասպանության զոհերի հուշարձան: Դա հնարավոր է դարձել Հայաստան-Ուելս բարեկամական խմբի վերջին երեք տարիների ընթացքում ձեռնարկած գործունեության շնորհիվ: Նշենք, որ խմբի անդամներն այդ քայլը գնահատել են որպես Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված նախնական փուլ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---