ԱՐՄԵՆԱԼ-ը պարգևատրել է Հայաստանի պատանի նկարիչներին

ԱՐՄԵՆԱԼ-ը պարգևատրել է Հայաստանի պատանի նկարիչներին

PanARMENIAN.Net - Մետաղագործի տոնի նախօրյակին, որը Հայաստանում նշվում է հուլիսի 3-րդ կիրակի օրը, ԱՐՄԵՆԱԼ գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը հանձնեց ՌՈՒՍԱԼ-ի դիպլոմները մանկական նկարների կորպորատիվ մրցույթի հաղթողներին:

Մրցատյանի դատին հանձնվել էր պատանի նկարիչների ընդհանուր առմամբ 300-ից ավելի նկար, հեղինակները ընկերության բոլոր ձեռնարկությունների աշխատակիցների երեխաներն ու թոռներն էին: Մրցույթն ուներ 3 ուղղություն` «Ալյումինի բնագավառի անցյալը, ներկան և ապագան», «Ձեռնարկության պատմությունն ու այսօրը» և «Ալյումինի ապագա կիրառումը»:

Կրտսեր տարիքային խմբում`7-10 տարեկան երեխաների համար, հաղթող ճանաչվեց Արփի Մելքումյանի նկարը` «Այլմոլորակայինները թռել են Երկիր բոքսիտների համար», երկրորդ տեղում է Մանե Հարությունյանի վրձնին պատկանող «Ալյումինե հեռուստացմփորիկները տիեզերքում», իսկ երրորդ տեղում` Նինա Ղահրամանյանի «Ալյումինի ապագայի մասին երազող աղջիկը»: Սույն աշխատանքների հեղինակները բացի ՌՈՒՍԱԼ-ի դիպլոմներից ստացան նաև ընկերության կողմից արժեքավոր մրցանակներ, ասվում է գործարանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Մրցույթի մնացյալ այլ լավագույն նկարների հետ մեկտեղ հայ աղջնակների ստեղծագործությունները կկիրառվեն կորպորատիվ նախագծերի և միջոցառումների ձևավորման համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---